• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Յուրի Բաբախանյանի դասախոսությունը Ջավահարլալ Ներուի անվան համալսարանում

08 դեկտեմբերի, 2022
Դեսպան Յուրի Բաբախանյանի դասախոսությունը Ջավահարլալ Ներուի անվան համալսարանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ. դեկտեմբերի 8-ին Նյու Դելիի Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցի նախաձեռնությամբ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Յուրի Բաբախանյանը «Հայաստանի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասում» վերնագրով առցանց ձևաչափով դասախոսություն կարդաց։

Դեսպան Յու. Բաբախանյանը իր դասախոսության ընթացքում մասնավորապես անդրադաձավ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը և դրա գերակա ուղղություններին, Արցախյան երկու պատերազմներին, ինչպես նաև դրանցից հետո ստեղծված իրավիճակին և ներկայումս Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։

Դեսպան Բաբախանյանը խոսեց նաև Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցների, Հարավային Կովկասում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի, ագրեսիվ գործողությունների, Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածք ներխուժման և վերջինների խաղաղության չնպաստող հռետորաբանության մասին։

Դասախոսությանը ներկա էին Համալսարանի վերոհիշյալ դպրոցի տնօրենը, ղեկավար կազմը, դասախոսներ, շրջանավարտներ ուսանողներ, ինչպես նաև Հնդկաստանի և այլ երկրների գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ։

Դասախոսությանը հաջորդեց հարց ու պատասխանը, որի ընթացքում Հայաստանի դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: